«Կգտնեմ նրան ու կպատժեմ»․ Փաշինյանին չեն տեղեկացրել Գյումրիի օրվա մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ …

Թափուր պաշտոններ՝ պետական վերահսկողական ծառայությունում

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության թափուր պաշտոնների ցանկը. Մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գնումների գործընթացների վերահսկողության վարչության առաջատար մասնագետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով վերադարձել է տուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր քաղաքով երթևեկել է հեծանիվով: Վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ արդեն հեծանիվով վերադառնում է տուն: Տեսանյութը՝ այստեղ:

Նոր ավտոբուսներն արդեն երթուղում են. Արմեն Փամբուկչյան

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը գրում է. «Արմավիր-Երևան երթուղին արդեն սպասարկում են նոր Մերսեդես ավտոբուսները»:

Ու մարդիկ չեն էլ նկատի, որ բյուջեով եկող տարի թոշակների ու աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում. Բաբկեն Թունյան

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը գրում է. «Զգում ե՞ք՝ մարդկանց ինչ քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Հեծանիվ քշող վարչապետ։ Ու մարդիկ չեն էլ նկատի, որ բյուջեով եկող տարի թոշակների ու աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Առանց հեգնանքի եմ սա ասում։ Նախկինները սա այդպես էլ չհասկացան ու ոնց որ չեն էլ ուզում հասկանալ։ Ու չասեք՝ սա կանցնի, …

Հրդեհ Երևանի «Իբիցա» հյուրանոցում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Իբիցա» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան: Պարզվել է, որ Մյասնիկյան …

Նիկոլ Փաշինյանը քաղաքում հեծանիվ է վարում և շփվում քաղաքացիների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքով շրջում է հեծանիվով և շփվում է քաղաքացիների հետ: Տեսանյութը՝ այստեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվով է գնացել աշխատանքի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Հեծանիվով՝ աշխատանքի: (Տեսեք է, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար)»: Տեսանյութը՝ այստեղ:

Դիլիջանի թունելը ծանրաքաշ ավտոմեքենայի հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Վարորդներին առաջարկում ենք երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։

ՀՀ-ում մալարիայի բերովի դեպքերն ավելացել են. Առողջապահության նախարարությունը հորդորում է

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում. միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։ 2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական …

Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը և ինքնավստահությունը այդ հարցում. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի Դուշանբե այցի մասին

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է. «Եթե Դուշանբեում Ալիեւի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու եւ նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն եւ գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը։ Փաստացի այդ պայմանավորվությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուգում եւ Ժնեւում եղած, բայց Ալիեւի պատճառով թղթի վրա մնացած համաձայնութունների իմաստի շրջանակում են՝ առանց …

Իրազեկում՝ կենսաթոշակների վճարման գործընթացի մասին

Սոցիալական ապահովության պետական ծառայությունը բոլոր կենսաթոշակառուներին տեղեկացնում է, որ 2018թ. հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 3-ից:

Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է. «Պարզաբանում ԶԼՄ-ների համար. Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք «Հժ»-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակում»»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նարե Գրիգորյանը գրել էր, որ ՀՀ վարչապետի …

«Նյու Յորքից թռչում ենք Փարիզ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Նյու Յորքից թռչում ենք Փարիզ»: Վարչապետի հրապարակած լուսանկարից կարելի է ենթադրել, որ նա թռչում է էկոնոմ դասով: Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին:

Մշակույթի և առողջապահության նախարարները՝ սպորտ-բարերում ֆուտբոլ խաղալիս

Քաղաքագետ Հայկ Մարտիրոյսանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել  մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ, և գրել. «Երբ Նյու Յորքի սպորտ-բարերից մեկում` աշխատանքային օրվա ավարտից շատ անց` ուշ երեկոյան, երբ Նյու Յորքը պատրաստվում է քնելու, իսկ Երևանը դեռ չի արթնացել` տեսնում ես ամերիկյան ավանդական սեղանի խաղ խաղացող առողջապահության և մշակույթի նախարարներին բոլորովին …

Նոր Հայաստանի Բաղրամյան 26-ը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել և գրել. «Նոր Հայաստանի Բաղրամյան 26-ը»: Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ում Պատվո պահակախումբ՝ Բաղրամյան 26-ում Gepostet von ՀՀ կառավարություն am Montag, 24. September 2018

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ․ Հայկ Մարության

երևանի ավագնու ընտրություններին մասնկցող և հաղթող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, …

Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի գրասենյակ՝ շնորհավորելու Հայկ Մարությանին
Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություն. ԿԳՆ

Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ-ն։ ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, …

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում

Ազգային ժողովի պատգամավոր Շաքե Իսայանը գրում է, որ կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում: