Հայտարարություն՝ կորած Հայկի որոնմանը մասնակցել ցանկացող քաղաքացիների համար

Իրավաբան․net-ին հաղորդագրություն է ուղարկվել, որում ասվում է․ «Հարգելի կամավորներ ու կորած Հայկի որոնմանը մասնակցել ցանկացող քաղաքացիներ: Այս պահին Նոր Խարբերդի մշակույթի տանը գործում է կամավորական շտաբ: Մենք համագործակցում ենք ՀՀ Ոստիկանության և Արտակարգ Իրավիճակների նախարարության հետ: Մոտ 30 հեկտար տարածք սանրելու համար մեզ անհրաժեշտ են կամավորներ՝ հնարավորինս շուտ: Մեզ կուղեկցեն մասնագետներ, ոստիկանության և ԱԻՆ ներկայացուցիչներ: …

«Թույլ չենք տա». Նիկոլ Փաշինյանը՝ քրեածին «տարրեր»-ի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»,-գրել է նա:

«Երեկ ներկա գտնվեցի Սոթք կայարանի բացմանը». Արմեն Փամբուկչյան

Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը գրում է. «Երեկ ներկա գտնվեցի Սոթք կայարանի բացմանը, որտեղ ծանոթացա երկաթգծի վերանորոգումների, ներդրումների, ավտոմատացված համակարգերի կիրառման ու ոլորտում առկա խնդիրների հետ: «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն պրն. Վալկոյի հետ քննարկեցինք հետագա համագործակցության հետ կապված որոշ դետալներ և երկկողմանի պատրաստակամություն հայտնեցինք ոլորտի խնդիրները լուծել կոմպրոմիսային սկզբունքների հիման վրա»:

Մշակույթի փոխնախարարը՝ եկեղեցիների վերակառուցման ժամանակ կատարվող սխալների մասին

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը գրում է. «Պատճառներից մեկը, թե ինչո՞ւ է Հայաստանում եկեղեցիների վերակառացումը կատարվում բազմաթիվ սխալներով ու թերություններով կայանում է նրանում, որ եկեղեցու վերակառուցման համար հայտարարված մրցույթում միակ ցուցանիշը գինն է՝ հաղթում է ամենաէժան նախագիծը և ամենաէժան գին առաջարկած շինարարական կազմակերպությունը, որակը որևէ դեր չի խաղում և ստացվում է, որ եկեղեցին վերակառուցման համար ընտրվում …

Արայիկ Հարությունյանը՝ Սմբատ Գոգյանի մասին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է. «Սմբատ Գոգյանը՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար: Շատ երկրներ կերազեին ունենալ նրա որակի գիտնական, ազատ, նորը փնտրող և գտնող քաղաքացի: Իմ անվերապահ աջակցությունը՝ Սմբատին: Վստահ եմ, որ ոլորտը շուտով այլ որակ է ունենալու»,-նշել է նա: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սմբատ Գոգյանին նշանակել էր կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման …

ԱԻՆ մամուլի խոսնակը՝ 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքների «ժամանակավոր դադարեցման» լուրի մասին

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը գրում է. «Հարգելի համաքաղաքացիներ, 14-ամյա երեխայի որոնողական աշխատանքների «ժամանակավոր դադարեցման» մասին լուրը սոցիալական ցանցի տեղեկատվական դաշտում տարածվել է որոշակի աղճատումներով։ Պարզաբանեմ՝ ՀՀ ԱԻՆ-ը տրամադրել է տեղեկատվություն այն մասին, որ որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են կոնկրետ ԱՐՄԱՎԻՐԻ մարզում, քանի որ ամբողջ մարզը հետազոտելուց հետո, քննարկման կարիք կար. արդյոք ճիշտ …

Առկա են ուսուցիչների թափուր աշխատատեղեր. Իշխան Սաղաթելյան

Գեղաքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը գրում է. «Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում 13.06.2018թ. դրությամբ առկա են ուսուցիչների թափուր աշխատատեղեր նշված դասաժամերով 2018-2019 ուսումնական տարվա համար»,-նշվում է մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ: Բոլոր հարցերով կարող եք դիմել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն: Հեռ.091234667

Խոչընդոտները շատ են, բայց վստահ եմ՝ կունենամ ձեր աջակցությունը. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը գրում է. «Վարչապետի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Շարունակելու եմ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ստեղծման համար։ Խոչընդոտները շատ են, բայց վստահ եմ՝ կունենամ ձեր աջակցությունը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և տարիներ շարունակ անտեսված ՀՀ քաղաքացիներին»։

Սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց. Լենա Նազարյան

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է. «Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը: Հիշեցնեմ, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ վաճառակետերում արգելվում է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կարող են գնել միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառություն իրականացնել միայն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված …

Ուկրաինայում գործածությունից դուրս կգա «ծնող» բառը

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է դպրոցական դասագրքերում «ծնող» բառը «հարազատ» բառով փոխարինել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝  գերատեսչությանը հղումով: Նախարարությունը առաջարկը հիմնավորում է նրանով, որ Ուկրաինայի դպրոցականների ընդհանուր թվի 40 տոկոսը ապրում է ոչ լիարժեք ընտանիքներում: Փորձագետների խոսքով՝ խնդիրները, որոնցում նշվում է «ծնողներ» բառը, մատնանշում են երեխաների սահմանափակ …

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրում է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ: Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ …

Խորհուրդ է տրվում հյուպատոսական ծառայության միջոցով ստանալ վերադարձի վկայական. Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրում է. «ՀԱՐՑ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԾՆՈՂԻՑ՝ ՈՒՄ ՈՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՑ-Որդին գտնվում է արտերկրում, ում 18 տարին լրանում է մեկ ամսից, անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, տղան ցանկանում է վերադառնալ Հայաստան զինծառայության մեկնելու համար: Որն է ամենակարճ ճանապարհը. անձնագրի ժամկետը երկարաձգել, թե ստանալ …

Դեկանատի աշխատողը մտնում է լսարան և կարդում այն մարդկանց անունները, ովքեր վարձը չեն վճարել. Դ. Պետրոսյան

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը գրում է. «Ռեստարտի կողմից բարձրաձայնված մի շարք խնդիրներ դիմադրության են հանդիպում, այսօր ես հերթով բոլորին կանդրադառնամ: Սա 1 Սկսեմ էս նկարից: Նկարում պատկերված է մի մարդ, որ ուսանողին ասում է, որ մինչ վարձը չմուծի քննություն չի կարող հանձնել: Անձամբ ես տեսել եմ մի քանի անգամ, թե ոնց է դեկանատի …

Քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա եւ չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ԼՐԱՑՎԱԾ Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են …

Հանդիպում ունեցա մոտ հիսուն ԶԼՄ-ների ղեկավարների և ներկայացուցիչների հետ. Արման Եղոյան

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը գրում է. «Նախօրեին հանդիպում ունեցա մոտ հիսուն ԶԼՄ-ների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք վարչապետի և կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված ընթացակարգային և տեխնիկական բնույթի մի շարք հարցեր, որոնք մասնավորապես առնչվում էին լրագրողների հավատարմագրման գործընթացին, արտասահմանյան այցերում լրագրողների ներգրավման սկզբունքներին, անձամբ իմ և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության …

Այս կետը խախտող տնտեսվարողները, միջոցառման կազմակերպիչները խիստ կտուգանվեն. Արայիկ Հարությունյանը՝ հայերենի պահպանման մասին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»: …

Կիմ Չեն Ընի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սինգապուրում՝ Թրամփի հետ հանդիպման համար

Չինական ավիաուղիների Air China ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվում է Կիմ Չեն Ընը, այսօր վայրէջք է կատարել Սինգապուրում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «ՏԱՍՍ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ավտոբուսը, որում ենթադրաբար գտնվում են Կիմ Չեն Ընի անվտանգության աշխատակիցներ, կիրակի օրը ժամանել է St. Regis հյուրանոց, որը գտնվում է  Սինգապուրի Թանլին թաղամասում: Նշենք, որ երեկ …

Սույն օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները. Թեհմինա Վարդանյան

Արևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրում է. «Հարգելի գործընկերներ, ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու #ԵԼՔ խմբակցությունը հրավիրում է մասնագիտական քննարկման ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Սույն օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները և գործող համատիրությունների …

Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս հոդվածը գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։ Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»։ Հոդվածը հրապարակված է armtimes.com-ում: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեր խցի …

Մահացել է Վլադիմիր Գասպարյանի հայրը

Կյանքից հեռացել է գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հայրը՝ Սերգեյ Գասպարյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 10-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը: