Մարդիկ

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ․ Հայկ Մարության

երևանի ավագնու ընտրություններին մասնկցող և հաղթող «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, …

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում

Ազգային ժողովի պատգամավոր Շաքե Իսայանը գրում է, որ կանխվել է կրկնակի քվեարկության դեպք «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ 2/11 ընտրատեղամասում:

47 տեղամաս հասանելի չէ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար

Տվյալներ Ականատեսի կողմից դիտարկվող 80 տեղամասերից։ Հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:

Սա պատմական լուսանկար է. Նիկոլ Փաշինյանի սելֆին Ամենայն հայոց կաթողիկոսի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հրապարակել հետևյալ լուսանկարը: «Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է: Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»:  

Ի՞նչ անել, եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է. «Եթե քաղաքացու փաստաթղթի տվյալներն առկա չեն ընտրական տեղամասի էլեկտրոնային սարքավորման մեջ, իսկ որպես ընտրող առկա է ընտրողների ցուցակում, անհանգստանալու կարիք չկա։ Պատճառները երկուսն են՝ 1. Նոր փաստաթուղթը ստացել է ընտրողների էլեկտրոնային ցուցակները ԿԸՀ-ին տրամադրելուց հետո, 2.Այդ փաստաթուղթը քաղաքացին ժամանակին կորցրած է եղել, դիմել և ստացել է նորը՝ բնականաբար …

Քվեարկեցի, մեկնում եմ Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դստեր հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել մայրաքաղաքի թիվ 8/16 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն …

Նայեք, եթե ձեր հասցեն կա՝ շուտ մտեք, գաղտնաբառը փոխեք. Սամվել Մարտիրոսյան՝ ադրբեջանցիների հարձակման մասին

ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «Ժողովուրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ, մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք կան ադրբեջանցիների ձեռքում։ Բայց քանի որ մեյլերը շատ են, դեռ շատերի մեջ չեն հասցրել մտնել, վնաս չեն …

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նվագում է Հյուսիսային պողոտայում տեղադրված բեմում

Անկախության 27-ամյակի կապակցությամբ Հյուսիսային պողոտայում տեղադրված բեմում նվագում է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Տեսանյութը՝ այստեղ: Աղբյուրը՝ infocom

Կցանկանամ, որ ավագանիում տեղ չգտնեն հեղափոխությունից 5 րոպե առաջ կամ հեղափոխությունից 5 րոպե հետո միացած ուժերը. Սանասարյան

Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը գրում է. «Քանի որ ավագանու ընտրությունը չեմ դիտարկում զուտ քաղաքային իշխանության ընտրություն, այլ այն իմ համար հեղափոխության կարևոր ու տրամաբանական հանգրվաններից մեկն է ԱԺ ընտրություններից առաջ, ապա Նոր Հայաստանի շահերից է, որ հեղափոխություն առաջնորդած ուժը պետք է կազմի մեծամասնություն։ Եվ քանի որ հեղափոխության առաջնորդող ուժը 100% ձայն չի ստանալու, կցանկանամ, …

Google որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Google որոնողական համակարգը՝ ի պատիվ համահայկական տոնի ներկայացել հայոց եռագույնի տեսքով: Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում 1 օրով կլինի Հայաստանը: Նշենք, որ որոնողոական համակարգը պարբերաբար համապատասխանեցնում է իր տարբերանշանը որևէ իրադարձության կամ տոնի առթիվ:

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին. Է. Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրում է. «Պարոն Աշոտյանը պնդում է, թե պատգամավորների նկատմամբ կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվում «հերթական անգամ», քանի որ անհատական հրավերներ բոլոր պատգամավորները չեն ստացել, այլ փոխարենը՝ խմբակցությունների ղեկավարների միջոցով են հրավիրվել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում նաև պարոն Աշոտյանին: …

Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են. Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գրում է. «Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են»,-և կցել է հետևյալ լուսանկարը: Նա ավելի վաղ հայտնել էր, որ հանրապետությունում աղբահանության պատշաճ իրականացման համար նոր մեքենաներ կբերվեն:

Հայկական գյուղերից մեկում օտարերկրյա քաղաքացիներ են մոլորվել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի մոտակայքում ժամը 18:00-ի սահմաններում 2 օտարերկրյա քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Թափուր աշխատատեղ՝ ոստիկանությունում

Անձնագրային և վիզաների վարչության Քաջարանի անձնագրային խմբի առաջատար մասնագետ (ծածկագիր` 03-Հ-3.2-456) ՀԱՐՑԱՇԱՐ Իրականացնում է խմբի գործառույթներից բխող աշխատանքները և պատասխանատու է դրանց ժամանակին ու որակյալ կատարման համար, կատարում է ՀՀ քաղաքացուն անձնագիր, նույնականացման քարտ տալու /փոխանակելու/, անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու, անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության, բնակչի հաշվառման նշում կատարելու համար պահանջվող ստուգումներ և նշումներ, նույնականացման քարտերի, անձնագրերի, …

Փաստաբանին ծանուցել են այն դատական նիստի մասին, որը արդեն կայացել է

Փաստաբան Լիպարիտ ՄԻրզոյանը գրում է. «Հետին ամսաթվով դատական նիստի մասին ծանուցելու արատավոր պրակտիկան շարունակվում է: Ոնց անեմ, ժամանակի մեքենա էլ չունեմ, որ ժամանակը հետ տամ գնամ դատական նիստին մասնակցեմ: Ծանուցագիրը ուղարկելուց առաջ գոնե մի անգամ ձևի համար կարդացեք նոր ուղարկեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կցել հետևյալ լուսանկարները:

Պատմական ակնարկ. Հայաստանի անվտանգության մարմինների համառոտ պատմություն

Անվտանգության ապահովման գործի սկզբնավորումը Հայաստանում թվագրվում է հնագույն ժամանակներով: Պետականության զարգացման տարբեր փուլերում անվտանգության ապահովման ուղղությամբ խնդիրների իրագործումը վստահված է եղել ինչպես առանձին պետական պաշտոնյաներին՝ իրենց ենթականերով, այնպես էլ ամբողջական նախարարական տներին (գործակալություններին): Պետականության կորստով պայմանավորվեց նաև դրանց վերացումը: Հայաստանը 1918 թվականի մայիսի 28-ին ձեռք բերեց բաղձալի անկախությունը, որը, սակայն, կարճ տևեց: Պատմական այդ կարճ …

Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է. Արայիկ Հարությունյանը` իր պաշտոնանկության մասին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Իրատես» թերթի հրապարակման մեկնաբանություն է վերաբերյալ արել: Հրապարակման մեջ նշվում է, որ առաջիկայում նա պաշտոնանկ կարվի: «Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է»,-ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ նշել է նախարարը: Նախարարը լուրն անվանել է «պրիմիտիվ»: «Գրում եմ, որ այս պրիմիտիվ հրապարակման վերաբերյալ էլ մեկնաբանություն չտամ»,- նշել է նա:

Երկրաշարժ՝ Դաստակերտ քաղաքում, ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ …

Թափուր աշխատատեղ՝ սոցիալական ապահովության ծառայությունում

Սոցիալական ապահովության  ծառայության գլխավոր մասնագետի  (ծածկագիր՝ 25/1-3.2-347) պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներ՝ Իրականացնում է Ծառայություն ներկայացված (Ծառայության կողմից ընդունվող) դիմումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հաշվառումը, պահպանությունը և սոցիալ-իրավական կամ այլ նպատակներով օգտագործումը, իրականացնում է կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և Ծառայության կողմից նշանակվող այլ դրամական վճարների գործերի հաշվառման և պահպանության աշխատանքներ՝ մինչև պետական արխիվ մշտական պահպանության հանձնելը, …

Վարչապետին իրավունք չի վերապահում ոստիկանությանը և ԱԱԾ-ին տալ հանձնարարականներ. Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրում է. «ԶՈՒՏ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ (Խնդրվում է չքաղաքականացնել) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ «Ազգային անվտանգության մարմինների մասին», ո՛չ «Ոստիկանության մասին», և ո՛չ էլ «Պետական կառավարման …