Խճանկար

Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր նոր գրառում է կատարել. «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք:)»:

Կոչ եմ անում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրում է. «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»:

Իսակովի պողոտան դարձել է մահվան պողոտա. փաստաբան

փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է. «Իսակովի պողոտան դարձել է մահվան պողոտա: Չկա գեթ մեկ օր, որ այդ ճանապարհին տեղի չունենան մեկից ավելի ավտովթարներ, որոնք հաճախ ավարտվում են ողբերգությամբ… Տառացիորեն նախօրեին ականատես եմ եղել միանգամից երկու ավտովթարի, որից մեկն ավարտվեց մահվան ելքով, իսկ երեկ կրկին մեծ խցանում էր վթարի պատճառով… Մեզ մոտ շատ ցածր է Ճանապարհային երթևեկության կուլտուրան, և …

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հաղարծին գյուղի 200-ամյակի տոնախմբությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հաղարծին գյուղի 200-ամյակի տոնախմբությանը, առևտուր արել, բնակիչների հետ զրուցել, նկարվել:

Պարզվում է այդ պալատում նոր են իմացել, որ ես Մասիսի փոխքաղաքապետն եմ. Նորայր Հակոբյան

Ինչպես հայտնել էինք, երեկ հայտնի դարձավ, որ Նորայր Հակոբյանի փաստաբանական արտոնագիրը կասեցվել է՝ հանրային պաշտոն զբաղեցնելու հիմքով: Նորայր Հակոբյանը  Մասիսի փոխքաղաքապետն է: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ կասեցվել է փաստաբանական գործունեության արտոնագիրս։ Պարզվում է այդ պալատում նոր են իմացել, որ ես Մասիսի փոխքաղաքապետն եմ… այն դեպքում, երբ իմ պետական, …

Իմ վախը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է արել. «Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում։ Մի քանի օրից այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Որոշ ժամանակ անց տեղադրվել է «ՀԺ»-ի կայքում եւ արդեն որպես ԱԺ պատգամավոր այն տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում։ Փաստորեն, հոդվածը որ գրել …

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը` մանկապարտեզներում առկա խնդիրների մասին

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը գրում է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Մանկապարտեզները գտնվում են մեր հատուկ ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում մետաղապլաստե պատուհաններով են փոխարինվելու տասնամյակներ շարունակ չփոխված և խիստ հնամաշ՝ թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի պատուհանները։ Դա հնարավորություն կտա նաև առաջիկա ձմռանն ունենալ ջերմախնայողություն։ Նշված նպատակի իրականացման համար օգոստոսի 7-ին կայացած ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ կատարվել է …

«Զզվելի է». Սերժ Թանկյանը՝ Շուռնուխում տեղի ունեցած վիճաբանության մասին

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շուռնում գյուղում տեղի ունեցած վիճաբանությանը: «Այս տեսակի հարձակումը անհանդուրժելի է ցանկացած վայրում: ԼԳԲՏ-ի համայնքին վերաբերող հարցերում արդարադատություն պետք է իրականացվի: Զզվելի է»,-նշել է նա:

Կասեցվել է Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու հիմնավորմամբ. Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը գրում է. «Տեղեկացա, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական գործունեության արտոնագիրը ՓՊ խորհուրդը կասեցրել է այն հիմնավորմամբ, որ նա հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդականն է։ Պարզ է, որ այս ամենը Բաղդասարյանի հայտնի հարցազրույցից հետո է հղացել։ Մի կողմ թողնենք, որ որոշումն ակնհայտ ԱՊՕՐԻՆԻ է, մի կողմ եմ թողնում նաև Բաղդասարյանի անձը, խոսքը կրկին նեղ …

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հաղարծին գյուղի 200-ամյակին

Ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:

Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբի անդամներից Նոնա Պետրոսյանը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբի անդամներից Նոնա Պետրոսյանը զգուշացնում է վարորդներին․ «Բաղրամյան պողոտայում, մասնավորապես, Սիրահարների այգուց մինչև օպերա ընկած հատվածում բավականին շատ տարածված են մեքենայից կողոպուտի դեպքերը, կոնկրետ իմ դեպքում «կարմիր գծեր»-ում կայանված և անվտանգության համակարգը միացրած մեքենայիս հետևի նստատեղ են մուտք գործել և բեռնախցիկից տարել բոլոր իրերս»: Նոնա Պետրոսյանի խոսքով ոստիկանությունից հայտնել են, որ …

«Եթե երկրում տեղի է ունենում արդարադատություն, ապա այն չի կարող տեղի ունենալ առանց փաստաբանների»․ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը գրում է․ «Հայկ Ալումյանը երկու անգամ եղել է իմ փաստաբանը, կարծում եմ՝ Հայաստանի լավագույն փաստաբաններից է, իրավունքին նվիրված անձ: Արամ Օրբելյանին անձամբ ճանաչում եմ և համարում եմ լավ պրոֆեսիոնալ: Նրանց հասցեին հնչող վիրավորանքներն ու քննադատություններն ինձ համար անհասկանալի են և անընդունելի: Եթե երկրում տեղի է ունենում արդարադատություն, ապա այն …

Թերթը հայտնել է, թե իբր խանութում 200 դրամ արժողությամբ թուղթը ԱԺ-ն գնել է 800 դրամով. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտնի թերթերից մեկի նյութը, թե ԱԺ աշխատակազմը զուգարանի թուղթը գնել է 800 դրամով, ապատեղեկատվություն է: Նրա խոսքով՝ թերթը հայտնել է, թե իբր խանութում 200 դրամ արժողությամբ թուղթը ԱԺ-ն գնել է 800 դրամով։ «Սովորական երկշերտ զուգարանի թուղթը 22 մետր, խանութում արժե մոտ 160-ից 250 …

Եթե ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում. Սամվել Ֆարմանյան

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Թեմայով հետաքրքրվող լրագրողներին ի գիտություն։ 1. Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ …

Գոյություն չունեցող իրավանորմերի՝ Սահամանդրության հետ անհամատեղելիության նախնական հաստատումը հակասում է իրավանորմերի վերացական վերահսկողության իմաստին. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը գրում է. «ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդ. 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու նպատակով: Խոսքն ըստ էության իրավանորմերի վերահսկողության մասին …

110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է. Ա. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է. 《110 մլն դրամ պարտք ունեցող Մասիսի ԲԿ-ի արդեն նախկին տնօրենի կողմից գնված մեքենան է։ Գնվել է լիզինգով, արժե մոտ 10մլն դրամ։ Իսկ ոմանք ասում են #ԹողեքԱշխատեն》։

Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է. «Ուրբաթ օրը մեկնում եմ Տավուշի մարզ: Նախ կայցելեմ Բերդ, ապա Նոյեմբերյան, շաբաթ օրը կլինեմ Իջեւանում եւ Դիլիջանում»,-գրել է նա:

ԲԿ֊ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին. մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրում է. «Այսօր կարգադրություն ստորագրեցի Հայկ Հովհաննիսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։ ԲԿ֊ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին և անցնել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը»։

ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հայտարարարությունը

Պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու գործընթացը կանոնակարգելու և համապատասխան կարգ մշակելու հարցում նաև զինծառայողների, նրանց ծնողների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների կարծիքը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ուստի խնդրում ենք թեմայի շուրջ առկա դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները մինչև օգոստոսի 18-ն ուղարկել …

Արհեստական քարաթափման նպատակով իրականացվել են պայթեցման աշխատանքներ. նախարարություն

Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում շարունակվում են օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների ջանքերի շնորհիվ՝ փլուզումից մի քանի ժամ անց արդեն ճանապարհը միակողմանի երթևեկելի էր։ Սակայն կար կրկնակի փլուզման վտանգ, ինչը կանխելու նպատակով մինչ օրս աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի …