Կարծիք

Թվով 12 քրեակատարողական հիմնարկ ունենալը բացառիկ «ճոխություն է». Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը գրում է. «Թվով 12 քրեակատարողական հիմնարկ ունենալը բացառիկ «ճոխություն է» մեր երկրի համար, եթե հաշվի առնենք առնվազն այն հանգամանքները, որ, տարեկան կտրվածքով, մեկ ազտազրկվածի հաշվով ծախսի առյուծի բաժինը ՔԿ ծառայողի աշխատավարձն է, այնուհետ՝ ՔԿՀ պահպանման ծախսերը, վերջում՝ սնունդը, կոմունալ ծառայությունների վճարը, հագուստը, անկողինը և այլն։ …

«Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան». Լենա Նազարյան

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է. «Չէ, էս չեղավ դուխով, ընկեր ջան (( Եթե մտածում ես դուխով լինելն ազատ թռչնին սպանելն ու գլուխը կախ նկարելն է, ավելի լավ է հանես այդ գլխարկը: Չի կարելի, չգիտեմ էլ ո՞նց բացատրեմ, ոնց հասկացնեմ, որ չի կարելի բոլորից ու բնությունից գողանալ: Քոնը չի՛: Էս թռչունը քոնը չի՛: Գյումրիից …

Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գրել է. «Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,-գրել է նա:

Սա ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող ամբարտավանությամբ. Վահան Գրիգորյան

Փաստաբան Վահան Գրիգորյանը գրում է. «Երեկ Ազգային ժողովում քննարկվել էր ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Երկար մտածեցի արձագանքել, թե՝ ոչ: Ոչ մի պատրանք չեմ ունեցել, որ անցած իրադարձությունները որեւէ ազդեցություն ունեցած կլինեն իշխանության որակի վրա: Բայց տեղի ունեցածը գերազանցեց նույնիսկ իմ ունեցած պատկերացումներն առ այսօր նման նշանակումների վերաբերյալ (տես նիստի տեսագրությունը այստեղ. https://www.youtube.com/watch?v=5TGrxBH8Yno): Պրն. Ա. Սարգսյանի …

Փաստաբանը՝ դիմադրության իրավուքնի մասին

Փաստաբան Գեղամ Հակոբյանը ֆեյսբության իր էջում գրում է․ «Դիմադրության իրավունքն ունի երկու հազարամյակի պատմություն: Ապօրինի և բռնազավթված իշխանության դեմ ընդվզումները եղել են մարդկային համակեցության հիմնարար հարցերից: Դիմադրության իրավունքը քննարկվել է դեռևս անտիկ, միջնադարյան և նոր ժամանակներում՝ Հոմերոսի հերոսներից և Սոֆոկլեսի «Անտիգոնեից» մինչև շեքսպիրյան ողբերգությունները և Շիլլերի «Վիլհելմ Թելը»: Անտիկ շրջանի առանցքային թեման բռնակալին սպանելու տեսանկյունից՝ …

Կոռուպցիոն ռիսկեր բնապահպանության ոլորտում. ահազանգում է փորձագետը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բնապահպանության ծրագրերի նախկին ղեկավար Գայանե Ղազարյանը գրում է. «ԲՀԿ պատգամավոր Մեքայել Մելիքումյանը երեկ ԱԺ նիստին շատ դիպուկ ներկայացնեց ՀՀ-ում կառավարման մոդելը: Ասեց, որ ստեղծված է պետական մենաշնորհ, որը սպասարկում են նախարարությունները: Ավելացնեմ, որ իմ ուսումնասիրությունների համաձայն, նախարարություններին սպասարկում են մի շարք միջազգային կազմակերպություններեն, որոնց որոշ հայ աշխատակիցներ փախկապված են նախարարության որոշ աշխատողների …

Սահմանադրական ծուղակ՝ Նիկոլ Փաշինյանի համար. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է. «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ ————————————————————— Այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հրաժարվեց թեկնածու առաջադրել մայիսի 1-ին նշանակված վարչապետի ընտրություններին, խոսում է մի բանի մասին, որ, բոլոր դեպքերում, որոշում է կայացվել տապալել վարչապետի ընտրությունը՝ հասնելով իրավունքի ուժով Ազգային Ժողովի արձակմանը, որպեսզի այդ պայմաններում ՀՀԿ-ն փաստացի կպահպանի իշխանությունը՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ: Սահմանադրական նորմերի …

Սերժ Սարգսյանը հրաժարակա՞ն է ներկայացրել, թե՝ առկա է կատարման անհնարինություն. Արա Զոհրաբյան

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբայնը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Շատ կարևոր է այս իրադարձությունների ժամանակ պահպանել իրավական հստակությունը: Վերջին շրջանում շատ մեկնաբանություններ ներկայացվեցին կապված վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների հետ: Այս խնդիրը ուշագրավ է մեկ այլ տեսակետից: ՄԱՍ 1 Ինչպես գիտենք, 23.04.2018թ. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է «Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի …

Սահմանադրությունը չի խանգարում, որ ՀՀԿ-ն կրկին առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածություն. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյան գրում է, որ  ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասը (Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների …

Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել․ Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հասկանալի է ժողովրդական էյֆորիան, սակայն անհրաժեշտ է հնարավորինս արագ սթափվել և զգոն լինել: Համակարգը ողջ է և ունակ ինքնապաշտպանության: Հասարակության և քաղաքական համակարգի առողջացման գործընթացն առջևում է: Սա առավել բարդ ու պատասխանատու խնդիր է, ինչը պատվով չլուծելը անիմաստ կդարձնի ողջ պայքարը»:  

Կարեն Կարապետյանն իրավունք չունի ընտրվել ՀՀ Վարչապետ․ փաստաբան

Փաստաբան Վարուժան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետ կարող է ընտրվել միայն այն ՀՀ քաղաքացին, ով վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում: Քանի որ ներկայումս սկսվել է քննարկվել Կարեն Կարապետյանի ՀՀ վարչապետ ընտրվելու և նշանակվելու հարցը, բոլոր շահագրգռված անձինք (ներառյալ Հանրապետականները) պետք է նկատի ունենան, որ ցավոք դա կլինի օրենքի (ՀՀ …

Պատգամավորները Հատուկ քննչական ծառայությունում չեն

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահի դրությամբ բռնի ուժի կիրառմամբ խաղաղ երթից առևանգված պատգամավորները Հատուկ քննչական ծառայությունում չեն»: Խոսքը պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի մասին է, ովքեր 12:10-ի սահմաններում ուժայինների կողմից տարվել են՝ Արցախի փողոցից:

Արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողների պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել. Արտակ Զեյնալյան

ԱԺ պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստացել եմ ահազանգ այն մասին, որ ոստիկանական բաժանմունքներում ՎԻՎ 182 հոդվածով արգելված արարք կատարելու մեջ մեղադրվողների պարտադրում են հասակը չափող սանդղակի մոտ լուսանկարվել և հանձնել մատնահետքեր: Ոստիկանությունը նման պահանջ ներկայացնելու օրինական հիմք չունի, այդ պահանջը «ոչ օրինաչափ» է և կասկածյալը կարող է հրաժարվել այն կատարելուց: …

Արդյո՞ք երեխաները իրավունք ունեն մասնակցել հավաքների

Փաստաբան Գևորգ Սլոյանը գրում է. «Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիա Հ ո դ վ ա ծ 15 1. Մասնակից պետությունները ճանաչում են երեխայի՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը: 2. Այդ իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի այնպիսիներից, որոնք սահմանվում են օրենքի համաձայն և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ են ի շահ ազգային անվտանգության կամ հասարակական ապահովության, …

Հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքում ոստիկաններն իրավունք ունեն դիմելու հատուկ միջոցների կիրառման. Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը գրում է. «Սիրելի ծնողներ, դեռահասների ու պատանիների մասնակցությունը ցուցարարների գործողություններին ոչ միայն անցանկալի է, այլև հղի է վտանգավոր հետևանքներով, որովհետեւ հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքում ոստիկաններն իրավունք ունեն դիմելու հատուկ միջոցների կիրառման, և բացառված չէ, որ առաջացած …

Ոստիկանական բաժանմունքում ակտիվիստը պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը պոկել է և լուսամուտից ցած նետել

Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներից մեկը՝ Վահագն Գևորգյանը,  որը բերման էր ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժանմունք, տեսնելով, որ պատին փակցված է Սերժ Սարգսյանի լուսանկարը, պոկեց այն և լուսամուտից ցած նետեց: Նշենք, որ նշված բաժանմունքում են պատգամավորներ Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը. «Նշված արարքի համար նրան դեռ ոչինչ չեն ասել»,-նշեցին նրանք: Տեսանյութը՝ ակտիվիստ Հովսեփ Ղազարյանի ֆեյսբուքյան …

Ոստիկանները անտարբեր են Երևանում առանց պետհամարանիշների շրջող մեքենաների նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը. «Քիչ առաջ զրուցել եմ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ։ Իմ խիստ դժգոհությունն եմ հայտնել Երևանում առանց պետհամարանիշների մեքենաների նկատմամբ ոստիկանության անտարբերության, ինչպես նաև ապրիլի 16-ին տուգանային հրապարակներ բերված ավտոմեքենաները արհեստականորեն արգելափակելու կապակցությամբ։ Նա ասաց, որ այսօր արդեն մի շարք վարորդներ ստացել են իրենց մեքենաները։ Ովքեր դեռ չեն …

«Եթե հավաքի ժամանակ Ձեզ բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ապա Դուք իրավունք ունեք…». փաստաբան

Փաստաբան Գևորգ Սլոյանը գրում է. «Հարգելի քաղաքացի, եթե հավաքի ժամանակ Ձեզ բերման են ենթարկել կամ ձերբակալել են, ապա Դուք իրավունք ունեք՝ Բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու պահից իմանալ Ձեզ բերման ենթարկող կամ ձերբակալող ոստիկանության աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, բերման ենթարկելու կամ ձերբակալելու հիմքերը, Ստանալ Ձեր կարգավիճակից բխող իրավունքների մասին գրավոր ծանուցում, Պահանջել և ունենալ պաշտպան, Հրաժարվելու …

Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ. փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․․․ —————————————– ”Ոստիկանության մասին՛՛ ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և …

Երթևեկության խոչընդոտումը պետք է հանդուրժվի իբրև հավաքների ազատության սոցիալապես ադեկվատ հետևանք

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ նրանց համար, ովքեր դժգոհում են երթևեկության ու ազատ տեղաշարժի խոչընդոտումից։ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասի ուժով անխափան երթևեկության շահն ու մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը պետք է զիջեն հավաքների ազատության իրավունքին, եթե …