Ուսման վարձը կարելի կլինի վճարել ամսական կտրվածքով

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնում է, որ բուհերում ուսման վարձի տարաժամկետմանը վերաբերվող օրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ընդունվեց Ազգային Ժողովի կրթության և գիտության հարցերով հանձնաժողովի նիստին և մտավ ընթացիկ քառօրյա նիստի օրակարգ:

Օրինագծի հեղինակն է՝ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որն առաջարկել է օրենքով սահմանել բուհերում ուսման վարձի վճարի ամսական տարաժամկետումը: