Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Կրության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր նրա հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

«Շնորհավորում եմ Սոնա Հովհաննիսյանին: Անվերապահ վստահությունս՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին:

Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,-նշել է Արայիկ Հարությունյանը։