Գիշերը ոստիկանության բաժին են «հրավիրվել» 4 երիտասարդ․ Թեհմինա Վարդանյան

Երևանի վագանու նախկին անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօրը գիշերը՝ 00․40-ի սահմաններում Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրուն և Նոր Նորք բաժին են «հրավիրվել» 4 երիտասարդ, ովքեր փողոցների ասֆալտին գունավոր ներկով գրել են ՄենքԳալիսԵնք՝ չխախելով որևէ մեկի իրավունքը։ Ինչու՞ եմ չակերտների մեջ գրում հրավիրվել․ հրավիրվելու դեպքում քաղաքացին իրավունք ունի իր սեփական միջոցներով ոստիկանության ուղեկցությամբ ներկայանա բաժին։

Այս պարագայում քաղաքացիներին տեղափոխել են ոստիկանության մեքենայով, ինչը ենթադրում է բերման ենթարկել։ Ի դեպ, «հրավիրողը» եղել է քաղաքացիական հագուստով տղամարդ, ով նույնիսկ չի բարեհաճել ներկայանալ։ Ըստ էության՝ առ ոչինչ։
00․45 մոտեցել եմ ոստիկանության բաժին և փորձել հասկանալ՝ ի՞նչ հիմքերով են քաղաքացիներին «հրավիրել»։ Ոստիկանությունում ինձ մատնանշեցին Վարչական Իրավախախտումների Վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2, որն ասում է՝ փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:
Ոստիկանությունում որևէ մեկը չկարողացավ հստակ մեկնաբանել՝ ի՞նչ ասել է սահմանափակում և ի՞նչ է այն իրենից ենթադրում։
Ոստիկանությունում ենք եղել մինչև 03․55։

Հ․Գ․ Իսկ թե ինչ պրիմիտիվ անգրագիտություն ու անտառաճանաչություն է տիրում ոստիկանությունում, դա արդեն լրիվ այլ պատմություն է»։

Հ.Գ. Շարահյուսությունն ու կետադրությունը հեղինակինն է։

Նա նաև կցել է այս լուսանկարը։

Автоматический альтернативный текст отсутствует.