ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում կորած 12-ամյա երեխայի մասին

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 11:30-ի դրությամբ Վանաձորի արևելյան հատվածում որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: