Քաղաքային միջավայրի բարելավում. ապամոնտաժվում են ապօրինի վահանակներն ու ցուցանակները

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմը հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ բնակիչներ, տնտեսվարողներ, կենտրոնցիներ, ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունն ու սրտացավությունը մեր սիրելի Երևանի դիմագիծը պահպանելու, այն հնարավորինս շուտ վերականգնելու և որակապես նոր քաղաքային միջավայր ստեղծելու համար:
Զինվեք համբերությամբ և աջակցեք մեզ ձեր սրտացավությամբ, ուշադրությամբ և վստահ եղեք ամենօրյա համատեղ աշխատանքով գերծանրաբեռնված միջավայրը կվերածենք ժամանակակից, ակնահաճո և հարմարավետ Կենտրոնի:
Կենտրոնը այսուհետ կվերականգնի իր երբեմնի հարազատ, բարի և կոլորիտային դիմագիծը:
Այսուհետ հետամուտ ենք լինելու կանխելու և օր շուտ հեռացնելու փողոցները հեղեղած անճաշակ գովազդային ցուցանակները, վահանակներն ու սառնարանները: Արտաքին գովազդը պետք է հնարավրինս համահունչ լինի միջավայրին, գեղեցկացնի այն, այլ ոչ թե վանի և ստեղծի անհարմարություններ»:
📷