Կորել է ևս մեկ երեխա, ով աուտիզմ ունի

Կորել է 12-ամյա Արթուր Գառնիկի Մարտիրոսյանը, ով ունի աուտիզմ: Երեխան բնակվում է Վանաձոր քաղաքում:

Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Պետրոսյանը դիմում է բոլոր քաղաքացիներին՝ կոչ անելով զգոն լինել և մասնակցել տղայի փնտրտուքներին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ կորել էր նաև աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկը, ում որոնելու աշխատանքները դեռևս անարդյունք են:

Մեկ այլ օգտատեր Լիլիա Աբրահամյանը գրում է. « …երեխան աուտիզմ ունի, չի խոսում, բայց ագրեսիվ չի: Կորել է Վանաձորում, երեկ երեկոյան, քիմգործարան թաղամասի իրենց տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել: Ուշադիր նայեք ձեր շուրջը, երեխան վախից սիրում է տարբեր ծակուծուկեր մտնել»:

«Երեկ երեկոյան դուրս է եկել Մարգարյան փողոցի իրենց տանից ու կորել։ Հագին կան հողաթափեր, ջինսե տաբատ, կարմիր ժակետ։ Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից , ջրային տարածքներից, սիրում է խանութներից սիրելի ապրանքներ վերցնել»,- նշվում է հայտարարություններում:

Լուսանկարում՝ 12-ամյա Արթուրն է

Տեսանյութում՝ Անի Պետրոսյանը

Gepostet von Ani Petrosian am Mittwoch, 7. November 2018