Լևոն Սարգսյանը այլևս «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը չէ

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են», – գրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը: