Մանկավարժները հոկտեմբերի 17-ին դպրոցի ղեկավարման հավաստագրի քննությունը հանձնելիս ենթարկվել են հոգեբանական ճնշումների. Անի Սամսոնյան

Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր երկու նամակ եմ գրել։ Մեկը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, մյուսը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Դիմել եմ երկու խնդրանքով՝

հանդիպել իրենց բողոքի ձայնը բարձրացրած մանկավարժների հետ, որոնք հոկտեմբերի 17-ին քննության հանձնելիս ենթարկվել են հոգեբանական ճնշումների, և
ինձ տրամադրել քննական գործընթացի տեսաձայնագրությունները՝ ամբողջական։

Սպասում եմ»,-գրել է նա։

Լուսանկարները՝ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից