Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը անցկացնելու ծննդյան օրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նշում է ծննդյան 66-րդ տարեդարձը:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է ծննդյան օրը անցկացնելու Պուտինը:

«Նա մտադիր է ծննդյան տոնը նշել ընկերների ու մտերիմների շրջապատում»,-այլ մանրամասներ Պեսկովը չի ներկայացրել:

Իսկ ֆեյսբուքյան էջում Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գրել է, որը ներկա է լինելու ՌԴ նախագահի ծննդյան խնջույքին. «Ինքնաթիռով թռչում եմ ընկերոջս՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան տոնին: Կօգտվեմ առիթից ու կքննարկեմ ամենակարևոր միջազգային հարցերը»: