Էջմիածին քաղաքի 2703-ամյակի տոնական միջոցառմանը ներկա է Նիկոլ Փաշինյանը

Այս տարի Էջմիածնի տոնը կնշվի հոկտեմբերի 7-ին: Էջմիածին քաղաքի 2703-ամյակի տոնական միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից և կշարունակվեն մինչ ուշ երեկո: Քաղաքի տոնին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ եթերը՝ այստեղ:

Էջմիածնի 2703-ամյակի տոնական միջոցառումների ծրագիր

11:00 Տոնական միջոցառումների մեկնարկ. բազմաբնույթ միջոցառումներ հրապարակամերձ տարածքներում` տաղավարների դիտում, կավճանկարչություն, գեղանկարչություն, մուլտհերոսներ, մանկական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ` ցուցադրական ելույթներով

11:30 Պարային ֆլեշմոբ Կոմիտասի անվան հրապարակում

12:30 Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություն

12:45 Երաժշտական կատարումներ Կոմիտասի արձանի մոտ

13:00 Լուսիկ Ագուլեցու տարազների ցուցադրություն Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում

14:00 «Ու ելան, հաղթեցին քաջերը հայոց» խորագրի ներքո միջոցառում Հովհ. Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում

15:00 «Փարաջանովի կերպարները Էջմիածնում» խորագրի ներքո միջոցառում Հովհ. Հովհաննիսյանի անվան տուն-թանգարանում

16:00 Սերգիև Պոսադի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսի բացում Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում

16:00-17:00 Ազգագրական պարային ելույթներ, վարպետաց դաս ներկաների համար

17:00-17:20 «Հայրեն» երգչախմբի ելույթներ

17:30-20:10 Տոնական համերգ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ

20:30-22:30 Ակումբային երաժշտություն (DJ Serjo)