Վարչապետը Փարիզում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։

Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Այս եկեղեցում է մկրտվել և պսակադրվել Շառլ Ազնավուրը»,-գրում է նա։

Նշենք, որ այսօր հայոց եկեղեցիներում ևս կատարվում է հոգեհանգստյան կարգ՝ Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

Լուսանկարում՝ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարը