Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է.

«Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:

Ներկայացվել են տեղեկություններ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը»: