Մի բան անելուց առաջ հարցրեք, քանի որ դուք դրանից բան չեք հասկանում. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը գրում է.

«ԱԺ քննիչ հանձնաժողովը կարող է տեղեկություններ պահանջել միայն ԱԺ-ի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ (այսպես կոչված Korollartheorie), և նրա գործունեությունը սահմանափակված է ex post վերահսկողությամբ։

Կառավարությունը պիտի հնարավորություն ստանա քննելու ու պարզելու գործի բոլոր հանգամանքները, ու միայն դրանից հետո, եթե մութ հարցեր կմանան, որոնք կունենան հասարակական հնչեղություն, կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով, որը կարող է տեղեկություններ պահանջել կառավարությունից միայն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կառավարության բացառիկ իրավասությանը չեն վերաբերում (իշխանությունների բաժանման սկզբունք)։

Մի բան անելուց առաջ հարցրեք, քանի որ դուք դրանից բան չեք հասկանում»։