Այլևս չի լինելու դեռևս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ բժիշկ մասնագետի որակավորումը այլևս չի որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը, կորոշվի նրա կրթությամբ, աշխատանքային փորձով, գործնական հմտություններով, գիտական աշխատանքով, դասախոսական գործունեությամբ, պացիենտների նկատմամբ վերաբերմունքով, բարի համբավով և այլն։

«Այլևս չի լինելու դեռևս խորհրդային տարիներից պահպանված, առողջապահության նախարարի կողմից նշանակվող «Գլխավոր մասնագետների ինստիտուտը»։ Բժիշկ մասնագետի որակավորումը չպետք է որոշվի նախարարի հրամանով, այլ հակառակը՝ նրա կրթությամբ, աշխատանքային փորձով, գործնական հմտություններով, գիտական աշխատանքով, դասախոսական գործունեությամբ, պացիենտների նկատմամբ վերաբերմունքով, բարի համբավով և այլն։

Իսկ նորանշանակ խորհրդատուները օգնելու են առողջապահության նախարարությանը ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում տիրող իրավիճակի վերլուծության և տարբեր փորձաքննությունների իրականացման գործում։

Խորհրդատուների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ http://moh.am/images/legal-302.pdf»,-գրում է առողջապահության նախարարը: