Թափուր պաշտոններ՝ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարում է դիմումների ընդունելություն քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1. ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ) ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 47-3.2-10)

Տեղեկացնում ենք, որ օդային փոխադրումների կարգավորման վարչության առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 47-3.2-10) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով դիմել է մեկ քաղաքացի՝ Դիաննա Կարենի Առաքելյանը:
Վերը նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար չի կնքվել ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Դիաննա Առաքելյանը բավարարում է վերը նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները:

2. ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ) ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 47-4.1-4)

Տեղեկացնում ենք, որ օդային փոխադրումների կարգավորման վարչության առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 47-4.1-4) քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով դիմել են երկու քաղաքացի՝ Կարեն Հակոբի Վարդանյանը և Դիաննա Կարենի Առաքելյանը:
Վերը նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2018 թվականի օգոստոսի 29-ին Դիաննա Կարենի Առաքելյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Դիաննա Առաքելյանը և Կարեն Հակոբի Վարդանյանը բավարարում են վերը նշված քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները: