Ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ. Արման Սահակյան

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը գրում է.

«Այսօր մամուլում բացահայտ ապատեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի ես օգնում եմ ԲՀԿ-ին ձայներ հավաքել ավագանու առաջիկա ընտրություններում:

Ես բացարձակ առնչություն չունեմ ԲՀԿ-ի հետ մի քանի պատճառով. ես շարունակում եմ լինել ՀՀԿ անդամ, ղեկավարում եմ ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպությունը, և ինչպես բոլորիս է հայտնի, ՀՀԿ-ն ավագանու առաջիկա ընտրություններին չի մասնակցելու:

Խնամի-բարեկամական կապերը չեն կարող որևէ կերպ ազդել իմ սկզբունքների և քաղաքական հայացքների վրա, իսկ «տասովշիկությամբ» զբաղվում է հենց նույն լրատվամիջոցը՝ այստեղից-այնտեղից որևէ բան

«կպցնելու» նպատակով։
Հ.Գ. պատվեր տվողներին և կատարողներին զուտ մի փոքրիկ հիշեցում. մենք շատ լավ քաղաքապետ ենք ունեցել»: