Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբի անդամներից Նոնա Պետրոսյանը զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր խմբի անդամներից Նոնա Պետրոսյանը զգուշացնում է վարորդներին․

«Բաղրամյան պողոտայում, մասնավորապես, Սիրահարների այգուց մինչև օպերա ընկած հատվածում բավականին շատ տարածված են մեքենայից կողոպուտի դեպքերը, կոնկրետ իմ դեպքում «կարմիր գծեր»-ում կայանված և անվտանգության համակարգը միացրած մեքենայիս հետևի նստատեղ են մուտք գործել և բեռնախցիկից տարել բոլոր իրերս»:

Նոնա Պետրոսյանի խոսքով ոստիկանությունից հայտնել են, որ այդ տարածքում նման հանցագործությունները տարածված են։