«Եթե երկրում տեղի է ունենում արդարադատություն, ապա այն չի կարող տեղի ունենալ առանց փաստաբանների»․ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը գրում է․

«Հայկ Ալումյանը երկու անգամ եղել է իմ փաստաբանը, կարծում եմ՝ Հայաստանի լավագույն փաստաբաններից է, իրավունքին նվիրված անձ: Արամ Օրբելյանին անձամբ ճանաչում եմ և համարում եմ լավ պրոֆեսիոնալ: Նրանց հասցեին հնչող վիրավորանքներն ու քննադատություններն ինձ համար անհասկանալի են և անընդունելի: Եթե երկրում տեղի է ունենում արդարադատություն, ապա այն չի կարող տեղի ունենալ առանց փաստաբանների: Եթե ոմանք Լինչի դատաստան են ցանկանում, ապա այդպես երբեք պետություն չենք կառուցելու: Հանրայնացված ուժեղ դատերը, որոնք ընթանում են ամուր փաստարկների, հզոր պաշտպանական ու մեղադրական ճառերի տեսքով, լավ խթան են հանրության իրավական գիտելիքների զարգացման համար»: