Թերթը հայտնել է, թե իբր խանութում 200 դրամ արժողությամբ թուղթը ԱԺ-ն գնել է 800 դրամով. Արսեն Բաբայան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայտնի թերթերից մեկի նյութը, թե ԱԺ աշխատակազմը զուգարանի թուղթը գնել է 800 դրամով, ապատեղեկատվություն է:

Նրա խոսքով՝ թերթը հայտնել է, թե իբր խանութում 200 դրամ արժողությամբ թուղթը ԱԺ-ն գնել է 800 դրամով։

«Սովորական երկշերտ զուգարանի թուղթը 22 մետր, խանութում արժե մոտ 160-ից 250 դրամ, իսկ ԱԺ աշխատակազմը ձեռք է բերել 168 մետրը 800 դրամով, ընդ որում խոսքը մեծ հիմնարկների կամ հաստատությունների սանհանգույցում օգտագործվող թղթի մասին է։ Այսինքն, ավելի էժան գնով, հակառակ դեպքում, եթե խանութից ձեռք բերվեր միջին հաշվարկով կարժենար մոտ 1600 դրամ»,-գրում է նա։