ԲԿ֊ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին. մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գրում է.

«Այսօր կարգադրություն ստորագրեցի Հայկ Հովհաննիսյանին «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին։

ԲԿ֊ի բոլոր աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել նախկին տնօրենի կողմից կազմակերպված սադրանքներին և անցնել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարմանը»։