Ինչո՞ւ պետք չէ պատժել երեխաներին. պարզաբանում են հոգեբանները

«Ինչո՞ւ պետք չէ պատժել երեխաներին

1․ Պատիժն ազդում է երեխայի զարգացման վրա։

• Երեխային ցավ ու վիրավորանք է պատճառում
• Ստիպում է երեխային կորցնել իր դեմքը և բացասաբար է ազդում նրա ինքնագնահատականի ու ինքնավստահության վրա
• Կարող է բազմաթիվ հոգեբանական խանգարումների պատճառ դառնալ, որոնք կարող են արտահայտվել այնպիսի վարքաձևերով, ինչպիսիք են գիշերային անմիզապահությունը, բութը կամ ձեռքը ծծելը, անպատշաճ վարքը կամ անտարբերությունը, դասերից փախչելը կամ ստելը
• Այն նվազեցնում է երեխայի ինքնահարգանքը
• Շատ դեպքերում երեխաների մոտ առաջանում են հոգեսոմատիկ գլխացավեր կամ փորացավել։

Բժշկահոգեբանական ստուգումները ցույց են տալիս, որ երեխաների մոտ նման նշանների առկայությունը վկայում է ծնողների կամ խնամատարների վերաբերմուքնի արդյունքում առաջացած հոգեբանական տրավմաների մասին

2․ Պատիժը բացասաբար է ազդում երեխայի ու մեծահասակների փոխհարաբերությունների վրա։

• Երեխաների համար շատ վատ օրինակ է ծառայում
• Քայքայում է երեխայի արժեհամակարգը
• Քայքայում է նաև մեծահասակների արժեհամակարգը
• Մեծացնում է երեխայի ու մեծահասակների միջև լարվածությունը

3․ Պատիժն անօրինական է։

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա,
Հոդված 19

ՀՀ Ընտանեկան օրենսգիրք
Հոդված 43․ Երեխայի պաշտպանության իրավունքը

ՀՀ Օրենք «Երեխաների իրավուքների մասին»
Ընդունվել է 29․05․1996
Հոդված 9․ Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը

ՀՀ Օրենք «Երեխաների իրավունքների մասին»
Ընդունվել է 29․05․1996
Հոդված 22․ Երեխայի պատվի ու արժանապատվության պաշտպանության իրավունքը

Եվ հիշեք՝ ճիպոտից հրաժարվելն օգնում է երեխային, սերն ուժեղ է ցանկացած նախատինքից։

«7 հարց՝ ինքներս մեզ և մեր երեխաներին հասկանալու համար» ձեռնարկից»: