Պատգամավորը դիմել է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ–ին՝ դժգոհ քաղաքացիների դիմումների հիման վրա

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գյորգիսյանը գրում է.

«Ինձ են դիմել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ գործունեությունից դժգոհ քաղաքացիներ առ այն, որ սույն թվականի հուլիսի 3-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ին ուղղել են 495 դիմում բողոք, որոնց սպառիչ պատասխան չի տրվել, այդ իսկ պատճառով դիմել եմ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ–ին՝ պահանջելով ապահովել բնակիչների բողոքների պատասխաններն՝ առանձին-առանձին, քանի որ բողոքներից յուրաքանչյուրն անդրադառնում է առանձին խնդրի:
Հետամուտ եմ լինելու դիմում-բողոքներում բարձրաձայնված խնդիրների լուծմանը»: