Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը առաջացնում է տուգանքի նշանակում

Ֆեյսբուքյան «Love Animals Hate Hunters Կենդանասերներ» հրապարակել է հետևյալ նկարները և գրել. «Շնամարտեր (մարդու զվարճանք կենդանու ցավ)»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ 92-րդ հոդվածը սահմանում է.

Հոդված 92. Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 30-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 80-100 հազար դրամի չափով: