Նա նաև իմ փաստաբանն էր ընդդեմ Ռ.Քոչարյանի, ով պատվիրել էր այդ դատավարությունը. Պարգև Օհանյան

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը գրում է.

«Քրեական գործերով փաստաբանները մի տեսակ մարտաֆիլմի կամ դետեկտիվ ֆիլմի հերոսներ են կամ հերոսների պաշտպաններ, որոնք լինում են դրական կամ բացասական: Հայկ Ալումյանին միշտ տեսել ենք դրական հերոսների կողքին…Նա նաև իմ փաստաբանն էր՝ ՀՀ արդարադատության խորհրդում /որը հանդես էր գալիս որպես դատարան/, փաստորեն, ընդդեմ Ռ.Քոչարյանի, ով պատվիրել էր այդ դատավարությունը:

Պրոֆեսիոնալ և մարդկային բարձր որակներով անձնավորություն է, ում հետ մրցելը՝ մինչդատական վարույթում և դատարանում յուրաքանչյուր փաստաբանի և մեղադրողի համար մեծ պատիվ կլինի՝ ի շահ արդարադատության, որը երկրում, վերջապես, կսկսի կայանալ… Մի քաղաքականացրեք, ո՛չ նրա, ո՛չ էլ որևէ փաստաբանի գործունեություն, եթե, իհարկե, իրենք նման հայտարարություններ չեն անում և գործում են,բացառապես փաստաբանի վարքագծի կանոններին համապատասխան՝ իրենց պարտքն են կատարում, ինչպես, ասենք, բժիշկն իր պարտքը…»,-գրել է Պարգև Օհանյանը: