Տաթևիկ Ռևազյանը պարգևատրել է «Ավիաուսումնական կենտրոն» ընկերության տնօրենին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում ունեցած մեծ ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև կենսաթոշակի և վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Ֆրիդա Մուրադյանին պարգևատրել է «Ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդի համար» մեդալով:

Կոմիտեի աշախատակիցներն իրենց շնորհակալական խոսքեր են ուղղել տիկին Մուրադյանին՝ իր գիտելիքները սրունդներին փոխանցելու, համատեղ իրականացրած աշխատանքների և ձեռքբերումների համար:

Տիկին Մուրադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերության և Կոմիտեի գործընկերներին՝ հաջողություն մաղթելով ավիացիային: