Ընդունելություն` «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջում

Քաղաքացիական ավիացիայի կեմիտեից տեղեկանում ենք, որ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2018-2019 ուսումնական տարվա համար ընդունելություն հետևյալ մասնագիտություններով.

• Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում /1041.01.5/. որակավորումը՝ տրանսպորտում օդային փոխադրումների կազմակերպման և կառավարման տեխնիկ-կարգավար (առկա ուսուցում):

Հատկացված են անվճար (7) և վճարովի (20) տեղեր, ուսման տևողությունն է 2 տարի 6 ամիս, ուսման վարձը տարեկան 250 հազար ՀՀ դրամ է:

• Օդային տրանսպորտի երևեկության կառավարում /1041.02.5/. որակավորումը՝ օդային տրանսպորտի երթևեկության կառավարման կարգավար (առկա ուսուցում):

Հատկացված են անվճար (3) և վճարովի (15) տեղեր, ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս է, ուսման վարձը տարեկան 250 հազար ՀՀ դրամ է:

• Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում /0716.06.5/. որակավորումը՝ թռչող ապարատների և ավիաշարժիչների շահագործման և տեխնիկական սպասարկման տեխնիկ (առկա ուսուցում):

Հատկացված են անվճար (5) և վճարովի (20) տեղեր, ուսման տևողությունը 3 տարի է, իսկ ուսման վարձը տարեկան 250 հազար ՀՀ դրամ է:

Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն:

Դիմորդը հանձնաժողովին անձամբ պետք է ներկայացնի.

• դիմում,
• կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
• 6 լուսանկար՝ 3×4 չափսի,
• անձնագիրը և պատճենը,
• կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը,
• արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը ներկայացնում է անձնագիրը և վճարում 1000 դրամ:

Փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (hասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան) մինչև օգոստոսի 24-ը (ամեն օր ժամը 900-1800, բացի շաբաթ և կիրակի օրերից):

Մրցույթն անցկացվելու է օգոստոսի 27-ին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (060) 37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ: