Միևնույն զանցանքի համար կարող են նշանակվել միմյանցից էապես տարբերվող տուգանքներ. Գևորգ Դանիելյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ինչպիսի՞ն պետք է լինի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի չափը: Սա տեսական հարց չէ. ներկայումս Արդարադատության նախարարությունում և ԵԽ Երևանյան գրասենյակում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքների համակարգման գործն ինձ վստահելու հարցը, ուստի փորձելու եմ առաջադրել արմատական, ժամանակի ոգուն համահունչ նորամուծություններ: ԻՄ ԿԱՐԾԻՔՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԶԱՆՑԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԷԱՊԵՍ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԵՐ՝ ԿԱԽՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ, մասնավորապես մեկը կարող է վճարել սոսկ 1000 դրամ, իսկ մյուսը՝ 200 հազար դրամ: Ով որպեսզի սա ամենաթողության պատրանք չստեղծի, կսահմանվեն վարորդական իրավունքից զրկելու այնպիսի միավորներ (անկախ տուգանքը վճարելու հանգամանքից), որոնք կզսպեն խախտում կատարելու գրավչությունը: Կուզենայի նախապես լսել մասնագետների և, ընդհանրապես, խնդրով շահագրգիռ ընկերներիս կարծիքը…»: