Քրեական իրավունքում անհրաժեշտ պաշտպանությունը թույլատրելի է միայն ընդդեմ հարձակվողի. Գոռ Հովհաննիսյան

Հագենի Համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը գրում է.

«Քրեական իրավունքում անհրաժեշտ պաշտպանությունը թույլատրելի է միայն ընդդեմ հարձակվողի։ Ավելի պարզ ասած՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակում պաշտպանական գործողությունները պետք է ուղղվեն միայն հարձակվողի անձի կամ նրա գույքի դեմ։ Դրա համար եթե Ա-ն, որի հագին իր ընկեր Գ-ի վերնաշապիկն է, հարձակվում է Բ-ի վրա, ապա երբ Ա-ի հարձակումից պաշտպանվող Բ-ն ոչ միայն մարմնական վնասվածք է հասցնում Ա-ին, այլ միաժամանակ վնասում է նրա հագի վերնաշապիկը, կարող է անհրաժեշտ պաշտպանության հիմքով արդարացվել միայն Ա-ին մարմնական վնասվածք պատճառելու, բայց ոչ նրա հագի վերնաշապիկը վնասելու համար։ Վերնաշապիկը, որը պատկանում է Գ-ին, վնասելը կարող է արդարացվել միայն ծայրահեղ անհրաժեշտության հիմքով»: