Ենթակայաններից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել. ՀԷՑ

Հայկական էլեկտրական ցանցերից Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ Երևան քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում լույս չկա: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը հայտնեց, որ ենթակայաններից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել։

Նշենք, որ այս պահին քաղաքում հոսանքի տատանումներ են գրանցվում: ՀԷՑ-ը խնդիրը փորձում է կարգավորել: