Մշակույթի նախարարությունից պահանջել են դադարեցնել Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործության բեմականացումը. ահազանգում են դերասանները

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասաններն ահազանգում են, որ Մշակույթի նախարարությունից պահանջել են դադարեցնել Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ստեղծագործության բեմականացումը, քանի որ հիմնական հերոսին մարմնավորող տիկնիկը նմանեցված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, այս մասին հայտնում են ֆեյսբուքյան մշակութային էջում:
«Նախարարությունից անընդունելի են համարել այդ փաստը՝ պահանջելով խաղացանկից հանել ներկայացումը:
Թեև նախարարությունից պաշտոնյայի անուն չեն հնչեցրել, սակայն թատրոնի աշխատակիցները պնդում են, որ խոսքը Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մասին է:
Մշակութային գործիչները դատապարտում են նախարարության նման գործելաոճը, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը հավաստիացնում է, որ տիկնիկի ընտրությունը որևէ մեկին ծաղրելու նպատակ չի հետապնդել: Թարոնի ղեկվարությունը, դերասանական ողջ կազմի ստորագրությամբ, գրավոր դիմում է ներկայացրել նախարարություն՝ խնդրելով վերանայել ներկայացումը խաղացանկից հանելու որոշումը»: