Հուլիսի 9-ի աշխատանքային օրվա մասին

Հուլիսի 8-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության կամ ինչպես հանրությանն առավել հայտնի է՝ Վարդավառի տոնը։

Տոնին հաջորդում է մեռելոցը՝ հանգուցյալների հիշատակին նվիրված օրը։ Սովորաբար, մեռելոցները ոչ աշխատանքային են համարվում, որի մասին որոշում ընդունում է կառավարությունը։ Հուլիսի 9-ի ոչ աշխատանքային լինելու մասին կառավարությունը որոշում չի ընդունել։

Հետևաբար, հուլիսի 9-ը աշխատանքային օր է։