Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարավ-արևմտյան սահմանագոտում՝ Նախիջևանյան հատվածում է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր առավոտյան այցելել է ՀՀ հարավ արևմտյան սահմանագոտի (Նախիջևանյան հատված)։ Զորամիավորման հրամանատարության հետ նախարար Տոնոյանը մարտական դիրքերում քննարկել է սահմանային իրավիճակը, մարտական ծառայությանը վերաբերող հարցեր և ոչ միայն։
Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է մարտական խնդիրները փայլուն կատարած զինծառայողներին»։