Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարչապետի աշխատակազը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում»:

Նա նաև ավելացրել է #Խթանենք_Հայկական_Արտադրանքը հաշթեգը և կցել լուսանկարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի կառավարության նիստի ժամանակ գործադիրի անդամներն արդեն աշխատում էին հայկական արտադրության համակարգիչներով։