Այո, իշխանությունը մարդկանց մղում է փառասիրության, և ոչ բոլորն են կարողանում զերծ մնալ այդ գայթակղությունից. Գևորգ Դանիելյան

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է.

«Սահմանադրության էությունը, թերևս, անգերազանցելի ճշգրտությամբ արտացոլված է Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց»-ում: Այո, իշխանությունը մարդկանց մղում է փառասիրության, և ոչ բոլորն են կարողանում զերծ մնալ այդ գայթակղությունից, իրենց չնույնացնել պետության հետ և իրենց չներշնչել, թե իբր հավերժ անսխալ ու անպատիժ են: Ուստի փառասիրությունը զսպելու համար անհրաժեշտ են որոգայթներ: Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Մենք մոտ ենք այն ժամանակներին, երբ Սահմանադրության օրը կընկալվի ոչ թե որպես հերթական հանգստյան օր, այլ իրական տոն …»,-գրել է նա: