Երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է անձնագիր, անկախ նրանից, թե անձը քանի տարեկան է

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է.

«Բազմիցս տեղեկացրել ենք, որ երկրից դուրս գալու համար անհրաժեշտ է անձնագիր, անկախ նրանից, թե անձը քանի տարեկան է:
Շարունակվում են դեպքերը, երբ ծնողներն իրենց երեխաների հետ հասնում են ՀՀ պետական սահման երեխաների ծննդյան վկայականներով:
Խնդրում ենք ճամփորդելուց առաջ ստուգել փաստաթղթերը, որպեսզի ազատ տեղաշարժվելու իրավունքն իրացնելիս չհանդիպեք խոչընդոտների»: