Խոչընդոտները շատ են, բայց վստահ եմ՝ կունենամ ձեր աջակցությունը. Զարուհի Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը գրում է.

«Վարչապետի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Շարունակելու եմ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ստեղծման համար։ Խոչընդոտները շատ են, բայց վստահ եմ՝ կունենամ ձեր աջակցությունը։

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և տարիներ շարունակ անտեսված ՀՀ քաղաքացիներին»։