Սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց. Լենա Նազարյան

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը գրում է.

«Իրականում հեշտ է վերահսկել հրավառությունը:

Հիշեցնեմ, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ վաճառակետերում արգելվում է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կարող են գնել միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառություն իրականացնել միայն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին: Խախտումների համար սահմանված են տուգանքներ, իսկ վերահսկումն իրականացնում է համայնքը և ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն սկսեք վերահսկել վաճառակետերը և զգուշացրեք վաճառողներին, որ վաճառեն միայն իրավաբանական անձանց՝ համայնքի թույլտվության հիման վրա: Թե չէ օդ կրակողին չեք գտնի»,-գրում է նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր այս խնդրին: