Ուկրաինայում գործածությունից դուրս կգա «ծնող» բառը

Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է դպրոցական դասագրքերում «ծնող» բառը «հարազատ» բառով փոխարինել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝  գերատեսչությանը հղումով:

Նախարարությունը առաջարկը հիմնավորում է նրանով, որ Ուկրաինայի դպրոցականների ընդհանուր թվի 40 տոկոսը ապրում է ոչ լիարժեք ընտանիքներում:

Փորձագետների խոսքով՝ խնդիրները, որոնցում նշվում է «ծնողներ» բառը, մատնանշում են երեխաների սահմանափակ հնարավորությունները և ստիպում են նրանց ոչ լիարժեք զգալ իրենց: