Խորհուրդ է տրվում հյուպատոսական ծառայության միջոցով ստանալ վերադարձի վկայական. Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրում է.

«ՀԱՐՑ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԾՆՈՂԻՑ՝ ՈՒՄ ՈՐԴԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ՀԱՅՐԵՆԻՔ՝ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՐՑ-Որդին գտնվում է արտերկրում, ում 18 տարին լրանում է մեկ ամսից, անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, տղան ցանկանում է վերադառնալ Հայաստան զինծառայության մեկնելու համար: Որն է ամենակարճ ճանապարհը. անձնագրի ժամկետը երկարաձգել, թե ստանալ վերադարձի վկայական:
ՊԱՏԱՍԽԱՆ- Օրենսդրական փոփոխության արդյունքում անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում, որը պայմանավորված է ICAO ստանդարտներով: Նոր անձնագիր ստանալը կպահանջի ավելի երկար ժամանակ: Խորհուրդ է տրվում հյուպատոսական ծառայության միջոցով ստանալ վերադարձի վկայական:
Ավելին, հրապարակումը կարդալիս մեզ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրեց նաև ԱԳՆ ներքին աուդիտի բաժնի պետը Արթուր Պետրոսյանը, ով տեղեկացրեց, որ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու նպատակով ՀՀ վերադարձող քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար»: