Հանդիպում ունեցա մոտ հիսուն ԶԼՄ-ների ղեկավարների և ներկայացուցիչների հետ. Արման Եղոյան

Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը գրում է.

«Նախօրեին հանդիպում ունեցա մոտ հիսուն ԶԼՄ-ների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք վարչապետի և կառավարության գործունեության լուսաբանման հետ կապված ընթացակարգային և տեխնիկական բնույթի մի շարք հարցեր, որոնք մասնավորապես առնչվում էին լրագրողների հավատարմագրման գործընթացին, արտասահմանյան այցերում լրագրողների ներգրավման սկզբունքներին, անձամբ իմ և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ ուղիղ կապն ապահովելուն և այլն:

Մեծ հետաքրքրությամբ լսեցի ոլորտին առնչվող մի շարք այլ մտահոգություններ և առաջարկություններ: Հուսով եմ, որ ներկաների համար նույնքան հետաքրքիր էր լսել իմ տեսակետներն ու առաջարկությունները, որոնք, ինչպես պայմանավորվեցինք, համատեղ աշխատանքի արդյունքում հընթացս կենթարկվեն հավելյալ մշակման և ճշգրտման:

Անչափ շնորհակալ եմ հրավերն ընդունած բոլոր ԶԼՄ-ներին և անկեղծորեն տպավորված եմ մասնակիցների դրական տրամադրվածությամբ և փոխըմբռնման պատրաստակամությամբ»,-նշել է նա: