Կիմ Չեն Ընի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սինգապուրում՝ Թրամփի հետ հանդիպման համար

Չինական ավիաուղիների Air China ինքնաթիռը, որում ենթադրաբար գտնվում է Կիմ Չեն Ընը, այսօր վայրէջք է կատարել Սինգապուրում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«ՏԱՍՍ»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ավտոբուսը, որում ենթադրաբար գտնվում են Կիմ Չեն Ընի անվտանգության աշխատակիցներ, կիրակի օրը ժամանել է St. Regis հյուրանոց, որը գտնվում է  Սինգապուրի Թանլին թաղամասում:

Նշենք, որ երեկ լրատվամիջոցները հայտնում էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Քվեբեկից Սինգապուր  է մեկնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման համար, որը նախատեսված է հունիսի 12-ին:

«ՏԱՍՍ»-ի ՈւՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈւՄԸ՝ այստեղ