Սույն օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները. Թեհմինա Վարդանյան

Արևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրում է.

«Հարգելի գործընկերներ,

ս.թ. հունիսի 13-ին Երևանի ավագանու #ԵԼՔ խմբակցությունը հրավիրում է մասնագիտական քննարկման ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծի շուրջ:

Սույն օրենքի նախագիծը լիովին վերանայում է բազմաբնակարան շենքերի կառավարման մոտեցումները և գործող համատիրությունների լուծարման միջոցով ստեղծում հնարավորություն մասնավոր կառավարիչների համար:

Երևանի ավագանու #ԵԼՔ խմբակցությունը առաջարկում է ձևավորել քննարկումների հանրային հարթակ և մշակել առաջարկությունների փաթեթ նոր նախագծի վերաբեյալ:

Խնդրում ենք լրացնել հայտը»,-գրում է նա։

Հայտը՝ այստեղ