Քաղաքացին ահազանգում է. Արմեն Սարգսյանի սպիտակ տան հարևանությամբ գտնվող աղբանոցում հրդեհ է բռնկվել

Մարինա Հովհաննիսյանը Իրավաբան.net-ին հայտնում է, որ Դեմիրճյան 40 շենքի հետնապասում, նախագահ Արմեն Սարգսյանի սպիտակ տան հարևանությամբ, շենքին շատ մոտ տարածության վրա, փորվել էր շատ մեծ փոս, որը երկար ժամանակ վեր էր ածված աղբանոցի:

Նա նշում է, որ այսօր այդ աղբանոցում հրդեհ է բռնկվել, քանի որ այդ տեղում, բազմաթիվ սանիտարական նորմերի խախտմամբ՝ Տարոն Մարգարյանի ապօրինի թուլտվությամբ պատրաստվում են կառուցել 12 հարկանի շինություն 6 հարկանի շենքի դիմաց:

«Սա անթյլատրելի է: Հետևողական լինելով Երևանի խնդիրներին և պայքարելով նմանօրինակ ապօրինությունների դեմ խնդրում ենք արձագանքել, գալ լուսաբանել այս հարցը և թուլ չտալ հերթական ապօրինությունը»,-նշում է նա: