Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ. Հայկ Հարությունյան

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեծինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։

Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։