Հայտաարվել է ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթ

ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2018թ. հարկաբյուջետային տարվա ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթի երկրորդ շրջափուլը:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանատնից։

Հայտարարության մեջ նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և աջակցում են քաղաքացիական կրթությանը Հայաստանում: Բոլոր հայտերը պետք է լրացվեն անգլերենով և ներկայացվեն էլեկտրոնային ձևաչափով հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2Ko3Nmh ոչ ուշ, քան 2018թ մայիսի 31-ը, տեղական ժամանակով ժամը 18:00:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։